Տոկիո-2020-ի մարզիկ-դեսպանների խումբը կօգնի բռնցքամարտիկներին

16:38 - 31 Հոկ, 2019

Օլիմպիական բռնցքամարտի աշխատանքային խումբը նշանակել է 10 մարզիկ-դեսպանների, որոնք կառաջնորդեն բռնցքամարտիկներին դեպի Տոկիո-2020 Օլիմպիական խաղեր:

Յուրաքանչյուր տարածաշրջանում մեկական կին ու տղամարդ դեսպաններ կստանձնեն բռնցքամարտիկներին ներգրավելու պարտականությունը: Նրանք նաև կօգնեն Բռնցքամարտի աշխատանքային խմբին լսելի դարձնել որակավորման մրցաշարերին և Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարին մասնակցող մարզիկների ձայնը: Մարզիկ-դեսպանները պետք է սիրալիր մարդիկ լինեն, որպեսզի կարողանան հաղորդակցվել բռնցքամարտիկների հետ, հասկանան նրանց խնդիրները և օգնեն Բռնցքամարտի աշխատանքային խմբին ապահովել նրանց համար հիշարժան մասնակցություն:

«Բռնցքամարտի աշխատանքային խմբի ամբողջ գործունեության նպատակը բռնցքամարտիկներին առաջնահերթություն տալն է: Մենք ուրախ ենք, որ մարզիկ-դեսպանները բազմազան և ոգեշնչող մարդիկ են, և անհամբեր սպասում ենք նրանց հետ սերտորեն աշխատելուն, որպեսզի համոզված լինենք, որ մարզիկները ոչ միայն մեր աշխատանքի կենտրոնում են, այլ նաև ակտիվորեն մասնակցում են դրան»,- ասել է ՄՕԿ անդամ և Բռնցքամարտի աշխատանքային խմբի ղեկավար Մորինարի Վատանաբեն:

Այլ նորություններ