ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

16:17 - 14 Հուն, 2022

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հավաքականի հետ: Խաղը կկայանա մարտի 25-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: 

Մինչ այս երկու  երկրների թիմերը հանդիպել են երկու անգամ: Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում Երևանում կայացած մրցամարտն ավարտվել է մերոնց   հաղթանակով / 3:2 /, իսկ Պոդգորիցայում խոշոր հաշվով հաղթել են տանտերերը / 4:1 /:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ևս մեկ ընկերական հանդիպում:  Օսլոյում  կաշվե գնդակի մեր վարպետները կմրցեն նորվեգների  հետ: 

Այս մասին հայտնել է  ՀՖՖ – ն:

Այլ նորություններ