Եվրո-2020. Հայաստանի հավաքականը ելույթն ավարտեց խոշոր պարտությամբ

03:30 - 19 Նոյ, 2019

Ֆուտբոլի 2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 1։9 հաշվով պարտվել է J խմբի առաջատար Իտալիայի հավաքականին։ Պալերմոյի «Ռենցո Բարբերա» ստադիոնում կայացած խաղում հյուրերի հեղինակության գոլը 79-րդ րոպեին խփել է դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը: 

Դա Հայաստանի հավաքականի ամենախոշոր հաշվով պարտությունն էր պատմության մեջ։ Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը 10 միավորով նախավերջին՝ 5-րդ տեղը գրավեց J խմբում: Ընտրական փուլի 10 խաղերում Հայաստանի հավաքականը տարավ 3 հաղթանակ, կրեց 6 պարտություն և գրանցեց մեկ ոչ-ոքի:

Այլ նորություններ