Եվրասիական լիգա. «Ուրարտուն» ու «Արագածը» պարտվել են

14:15 - 25 Նոյ, 2019

Հայկական ակումբները հերթական խաղերն են անցկացրել բասկետբոլի Եվրասիական լիգայի կանոնավոր առաջնությունում:

Հայաստանի չեմպիոն «Արագածը» լարված պայքարում 93:94 հաշվով պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Տուլայի «Արսենալին», իսկ «Ուրարտուն» 82:89 հաշվով պարտություն է կրել բելառուսական «Բորիսֆենից»:

«Արագածը» 4 խաղում տարել է 2 հաղթանակ, իսկ «Ուրարտուն» հաղթել է մեկ անգամ:

Հիշեցնենք, որ Եվրասիական լիգային մասնակցում են նաև ղազախական «Բարսի Ատիրաու» և ՄԳԱՖԿ (Ռուսաստան) ակումբները: Կանոնավոր առաջնությունից հետո 4 թիմեր պայքարը կշարունակեն չեմպիոնի կոչման համար:

Այլ նորություններ