Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում այսօր եզրագիծը կհատի սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին՝ 6-րդ փուլի մրցաշարը: Եզրափակիչում հանդես կգա նաև մարզաձևի մերօրյա առաջատար, հենացատկորդ Արթուր Դավթյանը: Ենթադրում ենք նա լավ տրամադրությամբ կելնի ասպարեզ, քանզի թիմակիցները հաջողությամբ են ավարտել իրենց ելույթները:
Դրվատանքի է արժանի 17-ամյա Համլետ Մանուկյանը: Նվաճումներով է նա հաստատում իր տեղը ազգային հավաքականում: Խորվաթիայի և Քաթարի փուլերից հետո, Համլետը Կահիրեում իր երրորդ անընդմեջ ոսկե մեդալը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության նժույգթափերի մրցությունում: Եզրափակիչում Համլետը անգերազանցելի դարձավ 14.800 միավորով:
Արժանին պետք է մատուցել շնորհաշատ Արթուր Ավետիսյանին: Օղակների վրա վարժությունում, չափազանց դժվարին պայքարում, նա վաստակեց 14.466 միավոր և իր առաջին ոսկե մեդալը նվաճեց համանուն ստուգատեսներում: Նույն մրցաձևի լավագույն ությակ էր մտել նաև անվանի Վահագն Դավթյանը, որն այս անգամ եզրափակեց << հրաշալի յոթնյակը >>: