Գաբրիել Սարգսյանը՝ արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն

14:44 - 07 Դեկ, 2019

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը ոսկե մեդալակիր է դարձել Էստոնիայում տեղի ունեցած արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում:

Հայ գրոսմայստերը 13 հնարավորից վաստակել է 10.5 միավոր և զբաղեցրել է առաջին տեղը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Զավեն Անդրիասյանը 9.5 միավորով գրավել է 13-րդ տեղը: Գաբրիել Սարգսյանն ուներ ամենաբարձր գործակիցը:

Հայաստանի 2 ներկայացուցիչները դեկտեմբերի 7-ին Էստոնիայում կմասնակցեն նաև կայծակնային խաղի (բլից) Եվրոպայի առաջնությանը, որի գործակից ֆավորիտը Զավեն Անդրիասյանն է:

Այլ նորություններ