27000 կամավորներ` Պեկին-2022-ում

14:20 - 11 Դեկ, 2019

Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն սկսել է «Միասին կառուցենք երազանքը» արշավը, որի նպատակը կամավորների ներգրավումն է: Միջոցառմանը ներկա են եղել կամավորներ, դերասաններ ու Պեկին-2008 Օլիմպիական խաղերին մասնակցած չինացի մարզիկներ:

Կազմակերպիչները կարծում են, որ Պեկին-2022-ում կլինի 27000 կամավորների անհրաժեշտություն: Նրանք կուղեկցեն մարզիկներին ու երկրպագուներին, կաշխատեն ԶԼՄ ներկայացուցիչների հետ և կկատարեն նաև թարգմանչի աշխատանք: Կամավորները պետք է տիրապետեն չինարեն կամ անգլերեն լեզուների, դասընթացներ անցնեն Խաղերից առաջ, ինչպես նաև լինեն նվազագույնը 18 տարեկան:

Հայտերի ընդունումն արդեն սկսվել է և կավարտվի 2021 թվականի հունիսի 30-ին: Հաղթողների անունները կհրապարակվեն 2021 թվականի սեպտեմբերի 30-ին:

Այլ նորություններ