Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի վեցերորդ փուլի ծրագրով միմյանց հետ մրցեցին Երևանի ԲԿՄԱ - 2 և «Կիլիկիա» թիմերը: 51:33 հաշվով հաղթեցին բանակային մարզիկները:
Դիպուկությամբ աչքի ընկավ Դավիթ Կակոյանը (ԲԿՄԱ 2, վեց միավոր ): Նա նաև 19 անգամ տիրեց օղակից անդրադարձած գնդակին և, բացի այդ, կատարեց երեք արդյունավետ փոխանցում: