Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

17:53 - 13 Դեկ, 2019

Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել Խանտի Մանսիյսկում անցկացվող «Նավթային երկրների աշխարհի գավաթ» միջազգային մրցաշարում:

Բրոնզե մեդալակիր են դարձել Արթուր Ղազարյանը (57 կգ) և Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների փոխչեմպիոն Անի Հովսեփյանը (69 կգ), որոնք կիսաեզրափակիչում պարտություն են կրել ռուս բռնցքամարտիկներից:

Հայաստանի թիմը մրցավայր է մեկնել 7 բռնցքամարտիկով, որոնցից 5-ը հանդես են եկել տղամարդկանց մրցաշարում, երկուսը՝ կանանց:

Այլ նորություններ