25 – ՐԴ ՁՄԵՌԱՅԻՆԻ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՄՆԱՑԵԼ Է 309 ՕՐ

11:17 - 03 Ապր, 2025

Տեղի է ունեցել միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) և << Միլան–Կորտինա  - 2026 >>  ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի համատեղ նիստը:

Հանդիպման մասնակիցները մանրամասն տեղեկություններ են  ստացել  խաղերի նախապատրաստական աշխատանքների  մասին: Դրանք վերաբերել են  օլիմպիական գյուղի,  հյուրանոցների, մարզական  կառույցների  նյութատեխնիկական ապահովման, սոցիալական ցանցերի պահպանման կանոնների և անվտանգության միջոցառումների վիճակին:  

Սպասվում է, որ 2026թ.  փետրվարի 6-22-ը կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին կմասնակցեն առնվազն 3500 մարզիկ- մարզուհիներ, որոնք կպայքարեն խաղարկվող մեդալների 195 հավաքածուի համար։

Մրցումների  կենտրոնը կլինի Միլանի օլիմպիական ավանը,  որը խաղերից հետո կօգտագործվի որպես ուսանողական բնակելի համալիր։

Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ բացման արարողությունը տեղի կունենա միաժամանակ չորս կլաստերներում:

Կրակը կվառվի միանգամից երկու քաղաքներում՝ Միլանում և Կորտինայում, իսկ միջոցառման կենտրոնական վայրը կլինի Միլանի լեգենդար << Սան Սիրո >> մարզադաշտը և փակման արարողությունը տեղի կունենա Վերոնայում։

25 – րդ ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 309 օր:

Ի դեպ, այդ միջոցառումը  չորրորդն է  լինելու Իտալիայի պատմության մեջ։ Երկիրը նախկինում ընդունել է ձմեռային խաղերը Կորտինա դ'Ամպեցցոյում (1956թ.) և Թուրինում (2006թ.), ինչպես նաև ամառայինը՝ 1960թ. Հռոմում:

 

Այլ նորություններ