2 մեդալ՝ սամբոյի միջազգային մրցաշարից

16:00 - 16 Դեկ, 2019

Հայ պատանի սամբիստները հաջող մասնակցություն են ունեցել դեկտեմբերի 13-15-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում անցկացված Պրանցիշկուս Էիգմինասի 13-րդ հուշամրցաշարին:

 Էմին Շիրոյանը նվաճել է 52 կգ քաշային կարգի հաղթողի կոչումը, իսկ 68 կգ քաշային Ալեքսան Ստեփանյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

 Հայաստանի պատվիրակության ղեկավարն էր հավաքականի ավագ մարզիչ Վովիկ Խոջայանը:

Այլ նորություններ