Հայաստանի ներկայացուցիչ Տաթեւ Հակոբյանը նվաճել է Քաթարում ընթացող ծանրամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթողի կոչումը:
87 կգ քաշային կարգում հայ մարզուհին երկամարտում գրանցել է 232 կգ (105+127) արդյունք:
Կանանց մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Իզաբելա Յայլյանը (59 կգ) երկամարտի 201 կգ (90+111) արդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը:
Հակոբ Մկրտչյանը (96 կգ) երկամարտի 355 կգ (155+200) արդյունքով գրավել է 7-րդ տեղը, իսկ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) զրո է ստացել պոկում վարժությունում: 2016թ․ Եվրոպայի չեմպիոնը 3 փորձից չի կարողացել բարձրացնել 161 կգ:
Դեկտեմբերի 23-ին մրցահարթակ դուրս կգան Հայաստանի վերջին ներկայացուցիչներ Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը, որոնք հանդես կգան գերծանր քաշային կարգում (+109 կգ):