Լիլիթ Մկրտչյանը կես միավորով հետ է առաջատարից. Եվրոպայի առաջնություն

09:50 - 07 Հուն, 2016

Շախմատի կանանց Եվրոպայի առաջնությունը մոտենում է ավարտին: Կայացել են նախավերջին տուրի պարտիաները:

Մրցաշարի 10-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը հաջողության հասավ լեհ Յոլանտա Զավացկայի հետ պարտիայում և մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ միայն կես միավորով է հետ առաջատարից՝ Աննա Ուշենինայից: Վերջին տուրում միմյանց հետ կմրցեն Մկրտչյանը և Ուշենինան:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մարիա Կուրսովան և Մարիա Գևորգյանը պարտվեցին, Լիլիթ Գալոյանը հաղթեց:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ