Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը մրցեցին Հայաստանի հինգ ներկայացուցիչներ: Մաքսիմ Մանուկյանը / 87 կգ/, Ռուդիկ Մկրտչյանը /55 կգ/, Սահակ Հովհաննիսյանը / 63 կգ / եւ Դավիթ Օվասապյանը / 130 կգ / ձախողվեցին և ձեռնունայն կվերադառնան հայրենիք:
Նախնական փուլերում երեք հաղթանակ տանելուց հետո, կիսաեզրափակիչ մտավ Կարապետ Չալյանը / 77 կգ /: Ավաղ, եզրափակիչի համար պայքարում գյումրեցին տանուլ տվեց մրցակցին և այսօր կմրցի <<բրոնզի>> համար գոտեմարտում:
Այսօր` փետրվարի 11 ին, ասպարեզ կմտնի մեր երկրորդ հգյակը․ Գևորգ Ղարիբյանը / 60 կգ / , Կարեն Ասլանյանը / 67կգ / , Մարխաս Ամոյանը / 72 կգ / , Ռուբեն Ղարիբյանը / 82 կգ / և Արթուր Ալեքսանյանը / 97 կգ /: