ՀԱՕԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ << Discovery Group >> -Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

11:32 - 05 Մար, 2020

Ամերիկյան աշխարհահռչակ << Discovery Group >> մեդիաընկերության փոխնախագահ Սաշա Լայերի գլխավորած պատվիրակությունը հանդիպում էր խնդրել  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի  / ՀԱՕԿ /  նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Զրույցն անցավ բարեկամական ջերմ մթնոլորտում: Քննարկվեցին մեր երկրի մշակույթին, պատմությանը, զբոսաշրջային հնարավորություններին և  սպորտին առնչվող հարցեր:

Ազգությամբ ֆրանսիացի Ս. Լայերը խոսոտվանեց , որ հիացած է Հայաստանով, նրա հարուստ մշակույթով, անզուգական կոթողներով և մարզիկների նվաճումներով: Այդ ամենն  իրենց  մեդիաընկերությունը հաճույքով կցուցադրի հեռուստադիտողներին: Իսկ նրանց թիվը մեծ է, քանզի << Discovery Group >> մեդիաընկերության ալիքները սփռվում են  Գերմանիայում, ԱՄՆ –ում, Արևելյան Եվրոպայի, մերձավոր արևելքի, Աֆրիկայի և այլ տարածաշրջաններում, ստույգ ` մոլորակի 225 երկրներում, թարգմանվում է 45 լեզուներով և հասանելի է ավելի քան երկու միլիարդ 800 միլիոն մարդու: Խմբի կազմում է  նաև Եվրոպայի ամենամեծ մարզական ալիքը`  <<Եվրոսպորտը >>, որը սփռվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում և հանդիսանում է օլիմպիական խաղերի հեռարձակման գործընկեր:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իր խոսքում ներկայացրեց մեր ժողովրդի մշակույթը, տնտեսությունը, հոգևոր և աշխարհիկ ավանդույթները:  Նա  հույս հայտնեց, որ բարեկամական հանդիպումը արդյունավետ կլինի և  շնորհակալ եղավ Սաշա Լայերին գործակցության հնարավորությունը քննարկելու ու  Հայաստանը աշխարհով մեկ  հանրահռչակելու ցանկության համար:

Հյուրերն այցելել են նաև Օլիմպավան, ծանոթացել, հիացել են  մարզակառույցով և պայմաններով:

Հանդիպումից հետո  << Երևանի Արարատ կոնյակի – գինու - օղու կոմբինատ >> -ում Գագիկ Ծառուկյանն ու   << Discovery Group >>  մեդիաընկերության փոխնախագահ Սաշա Լայերը կատարել են տակառի զմռսման հանդիսավոր արարողություն:

Այլ նորություններ