ՃԻՇՏԸ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՆ Է, ՈՉ ԹԵ ՉԵՂԱՐԿՈՒՄԸ

16:00 - 11 Մար, 2020

Տոկիոյի օլիմպիական խաղերի անցկացման համար տարբեր սցենարներ կան: Խաղերի կազմկոմիտեն  կարծում է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով մրցումները երկու տարով հետաձգելն ավելի ճիշտ լուծում  է, քան չեղարկումը: Այս մասին ամերիկյան Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցում ասել է խաղերի կազմկոմիտեի գործկոմի անդամ Հարույուկի Տակահաշին:

Ըստ նրա, օլիմպիական խաղերը չեղարկելու կամ  առանց հանդիսականների անցկացնելու դեպքում ֆինանսական ծախսերը  չափազանց մեծ  կլինեն:

Ժամկետների փոփոխությունը կնշանակի  որակավորման մրցաշարերի կրկնակի անցկացում: Բացի այդ, երկու տարով հետաձգելու դեպքում  2022թ. Պեկինում  կանցկացվի նախ`  ձմեռային , ապա` Տոկիոյի ամառային խաղերը,  և հետո`  աշխարհի ֆուտբոլի  գավաթի խաղարկությունը` Քաթարում: Այս փոփոխությունների մասին ՄՕԿ –ը  վերջնական որոշում կկայացնի առաջիկա մայիսին`  գործկոմի նիստում, երբ որոշակի պարզություն կմտնի կորոնավիրուսի տարածման հարցում:

Տոկիոյի օլիմպիական խաղերը նշանակված են  հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, իսկ պարալիմպիկը`  օգոստոսի 25-ից սեպտեմբերի 6-ը:                    

 

Այլ նորություններ