ԱՌԱՆՑ ՄԵԴԱԼԻ

16:07 - 21 Ապր, 2025

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում  իր ելույթն ավարտեց Հայաստանի կանանց հավաքականի վերջին երկյակը: + 87 կգ քաշայիններ, արարատցի Ջուլիետա Ավանեսյանը և գյումրեցի Մերի Թումասյանը տոն չտվեցին մեդալների համար պայքարին:  

Նրանցից առաջինը պոկում վարժությունում ցույց տվեց  86 կգ, իսկ հրում առաջին անհաջող փորձից հետո հրաժարվեց պայքարից:  

Մերի Թումասյանը պոկեց 98 կգ, հրեց 116 կգ և երկամարտի 214 կգ գումարով դուրս մնաց մրցանակակիրների շարքից:

Այլ նորություններ