ՇԱԽՄԱՏԱՅԻՆ

10:18 - 01 Ապր, 2020

Շախմատի միջազգային ֆեդերացիան / FIDE /  հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը։

Առաջին եռյակում են հաջորդաբար  Մագնուս Կարլսենը  / Նորվեգիա, 2863 միավոր / , Ֆաբիանո Կարուանան  / ԱՄՆ , 2835 / և Դին Լիրեն  / Չինաստան, 2791 /։

Հրաշալի յոթնյակը 2773 միավորով եզրափակում է մեր Լևոն Արոնյանը։

Հարկ է նշել, որ Լևոն Արոնյանի տիկնոջ ՝  ՖԻԴԵ –ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կարոլիի անժամանակ կորստի մասին լուրը  տարածվել է աշխարհով մեկ։ Այդ մասին են վկայում ճանաչում ունեցող մեծ թվով լրատվամիջոցների, մարզական բովանդակ կազմակերպությունների և, իհարկե, ՖԻԴԵ - ի ու հեղինակավոր  տասնյակ գրոսմայստերների հղած ցավակցությունները Լևոն Արոնյանին։

 

 

Այլ նորություններ