
Դուբայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ մտած մեր պատվիրակների թիվը ավելացավ ևս երեքով: Նրանք են` Ռուդոլֆ Գարբոյանը / 51 կգ /, Ժիրայր Սարգսյանը / 57 կգ / և Ռաֆայել Հովհաննիսյանը / 86 կգ /:
Արդյունքում մեր ինը մարզիկներ այսօր ռինգ կելնեն ու կպայքարեն կիսաեզրափակիչ մտնելու և իրենց համար առնվազն բրոնզե մեդալ ապահովելու համար: