ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԱՁԳՈՒՄՆԵՐԸ

12:20 - 07 Ապր, 2020

Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը  նախատեսված էր անցկացնել   Պրահայում ՝ ապրիլի 30 –ից մայիսի 3 –ը։ Բայց կորոնավիրուսի պատճառով ժամկետները երկու անգամ փոփոխվեցին, նախ՝ հունիս, ապա ՝  նոյեմբեր։ Այս մասին տեղեկացնում է մարզաձևի միջազգային ֆեդերացիան։

Մինչև հուլիսի վերջ չեղյալ են հայտարարվել նաև ֆեդերացիայի հովանու տակ անցկացվող բոլոր միջոցառումները,  այդ թվում ՝ դասընթացները և սեմինարները։  Մարզումային և մրցումային  գործընթացին վերաբերող  հարցերը  կքննարկվեն  ապրիլի վերջին։

Չեղարկվել են նաև  Եվրոպայի  ակումբային ,  կադետների, երիտասարդական / մինչեւ 23 տարեկաններ / և   խառը թիմերի առաջնությունները։

 

Այլ նորություններ