<< ՍՊՈՐՏԻ ԹԱԳՈՒՀՈՒ >> ՇՈՒՐՋ

10:45 - 09 Ապր, 2020

Աթլետիկայի  աշխարհի ամառային հաջորդ  առաջնությունը տեղի կունենա  2022թ․  հուլիսի 15 - 24-ը։  Այդ մասին հաղորդում է մարզաձևի  միջազգային ֆեդերացիան: 

Մրցաշարը պետք է անցկացվեր  էր 2021թ․  օգոստոսին, ԱՄՆ Օրեգոն նահանգի Յուջին քաղաքում։  Սակայն, Տոկիոյի  ամառային օլիմպիական խաղերի հետաձգման պատճառով  համաշխարհային առաջնության անցկացումը նախատեսված ժամկետում անհնար է դարձել։

Հիշեցնենք,որ սպորտի թագուհու աշխարհի առաջնություներն անցկացվում է երկու տարին մեկ։

Միջազգային ֆեդերացիան  խորհրդակացությունների արդյունքում որոշել է  2022թ․ հուլիս – օգոստոս ամիսներ տեղափոխել համագործակցության խաղերը /Բիրմինգհեմ /  և Եվրոպայի ամառային առաջնությունը / Մյունխեն /։

Հաստատված ժամկետների պարագայում  աթլետները հնարավորություն կստանան մասնակցել նշած երեք մրցաշարերին։

Այլ նորություններ