ԱՌԱՆՑ ԱՐՈՆՅԱՆԻ

13:23 - 12 Ապր, 2020

Շախմատի աշխարհի գործող  չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հրավիրած  առցանց ռեժիմով  գերմրցաշարին   մասնակցության հայտ են ներկայացրել Ֆաբիանո Կարուանան / ԱՄՆ / , Դին Լիժյենը  / Չինաստան / , Յան Նեպոմնյաշչին  / Ռուսաստան / , Մաքսիմ Վաշյե-Լագրավը  / Ֆրանսիա / , Անիշ Գիրին  /  Հոլանդիա   /,  Հիկարու Նակամուրան / ԱՄՆ /  և Ալիռեզա Ֆիրուջան  / Իրան / ։

Կառլսենի  կազմած նախնական ՝ գրոսմայստերական  ցուցակում էր  նաև Լևոն Արոնյանի անունը։ Ավաղ,  կնոջ՝ Արիանա Կաոիլիի մահվան  պատճառով ստուգատեսին  չի մասնակցի  հայկական շախմատի առաջատարը։

Մրցաշարը կմեկնարկի ապրիլի 18 –ին։ Այն  կանցկացվի  շրջանաձեւ մրցակարգով  և բաղկացած կլինի յոթ տուրից։

Մրցանակային հիմնադրամը կազմում է 250 հազար ԱՄՆ դոլար։

 

 

 

 

Այլ նորություններ