ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՈՒՄ

10:03 - 14 Ապր, 2020

ՈՒԵՖԱ-ն և  Եվրոպական ակումբների ասոցիացիան ընդհանուր կարծիքի են եկել 2019 – 20թթ. մրցաշրջանն ավարտելու հարցում։

Ֆուտբոլի ազգային բոլոր առաջնությունները  /  եթե դրանք  վերսկսվեն հուլիսին /, չեմպիոնների, Եվրոպա լիգաների  հանդիպումները   կկայանան առանց հանդիսականների։ Նշած  լիգաների  քառորդ եզրափակիչներն ու կիսաեզրափակիչները կկայանան մեկ խաղով,  չեզոք դաշտում ՝  օգոստոս ամսին:

Այդ ծրագրի համաձայն, մինչեւ 2020-21թթ․ մրցաշրջանի մենարկը ֆուտբոլիստները հանգստանալու   ժամանակ կունենան և սեպտեմբերին կսկսեն ուսումնամարզական հավաքները:

Այժմ Եվրոպայում ֆուտբոլ են խաղում միայն Բելառուսում, իսկ աշխարհում՝ Տաջիկստանում, Նիկարագուայում, Բուրունդիում և Թայվանում / նոր է  մեկնարկել /: 

 

  

 

Այլ նորություններ