ՀԱՎԵՐԺ Է ԿՈՒԲԵՐՏԵՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ

15:47 - 16 Հուն, 2023

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) նոր հավաքածու է թողարկել՝ ի պատիվ ՄՕԿ-ի հիմնադիր, օլիմպիական խաղերի վերածննդի հեղինակ, ֆրանսիացի  Պիեռ դե Կուբերտենի։ 

Հավաքածուն  տարբեր պատկերներով  արտահայտում   է օլիմպիական ոգու հարուստ ժառանգությունը: Դրանք զարդարված են իմաստալից մեջբերումներով և Պիեռ դե Կուբերտենի ոճավորված դիմանկարներով: 

Շարքը բաղկացած է հինգ շապիկներից, որոնցից յուրաքանչյուրը օլիմպիական օղակների խորհրդանշական գույներից է և պատրաստված է 100%  օրգանական բամբակից: 

Ապրանքներից շատերն ունեն հիշարժան մեջբերումներ, որոնք գրավում են  մարզասերներին և  երիտասարդ սերնդին ոգեշնչում են  ծանոթանալ օլիմպիզմի  գաղափարներին: Օրինակ՝ «Հեռուն  նայիր, խոսիր անկեղծ,  գործիր հաստատակամ» կամ՝  «Ինչն  օլիմպիական է, դա համընդհանուր է»:

Հավաքածուի հայեցակարգը ոգեշնչված է այն արժեքներով և ուղերձներով, որոնք Պիեռ դե Կուբերտենը ներդրել է օլիմպիական խաղերում: Այս արժեքները նպատակ ունեն ստեղծել ապրելակերպ, որը հիմնված է մարմնի և մտքի ներդաշնակության, ուրախության, գերազանցության ձգտման և հարգանք ՝  ուրիշների հանդեպ:   

Առանցքային տարր է Պիեռ դե Կուբերտենի ստորագրությունը, որը շոշափելի կապ է  հաստատում  նրա  հետ: 

Կուբերտենը ժամանակակից օլիմպիզմի շարժիչ ուժն էր: Որպես մանկավարժ, հեռատես և սիրողական մարզիկ՝ նա հավատում էր, որ սպորտի միջոցով մարդկությունը կարող է ավելի լավը  դառնալ, որ ժամանակակից աշխարհը կկարողանա դիմակայել  իր առջև ծառացած մարտահրավերներին, և որ մարզիկները և նրանց շրջապատը կկարողանան առաջ մղել հասարակությունը:

Բացի շապիկներից, հավաքածուն ներառում է հինգ առանցքային օղակներ,  մագնիսներ և կրծքանշաններ, ինչպես նաև պայուսակ, նոթատետր և բաժակ: 

 

 

Այլ նորություններ