ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

10:59 - 21 Ապր, 2020

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան / UWW / ազատ, հունահռոմեական ոճերի  և կանանց ըմբշամարտի   բոլոր վարկանիշային մրցաշարերը տեղափոխել  է  հաջորդ տարի։

Եվրոպականը պետք է անցկացվեր  Բուդապեշտում  /մարտի 19-22 –ը /, համաշխարհայինը ՝ Սոֆիայում  / ապրիլի 30-ից մայիսի 3 –ը /, սակայն այդ միջոցառումները հետաձգվել են կորոնավիրուսի տարածման պատճառով։  

Տարիքային  տարբեր խմբերի միջազգային մրցումների   նոր օրացույցի  հրապարակումը կախված է COVID-19 – ի համավարակի վիճակից։

 

Այլ նորություններ