<< Տոկիո - 2020 >> կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորին ասել է, որ , եթե կորոնավիրուսի սպառնալիքը շարունակվի, անհնար է ևս մեկ անգամ վերանայել ամառային օլիմպիական խաղերի անցկացման ժամկետները:
Թերահավատները պնդում են, որ խաղերի մեկ տարով հետաձգումը դեռևս չի երաշխավորում մասնակիցների և հանդիսատեսների անվտանգությունը:
Առողջապահության որոշ ներկայացուցիչներ վստահ են, որ օլիմպիական խաղերը կարող է անցկացվել միայն այն դեպքում, եթե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հայտնվի մինչ օլիմպիադայի մեկնարկը։
<< Եթե հաջողվի Տոկիոյում անցկացնել միջոցառումը, կապացուցվի, որ մենք կարողացանք հաղթահարել մարդկության պատմության ամենասարսափելի մարտահրավերներից մեկը >> , - շեշտել է Յոշիրո Մորին: