Կարեն Բարսեղյանը կգլխավորի ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը

15:37 - 12 Հուն, 2016

Կարեն Բարսեղյանը կգլխավորի ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը: Նա միաժամանակ կընդգրկվի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում՝ որպես Վարուժան Սուքիասյանի օգնական: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Որպես ֆուտբոլիստ՝ Կարեն Բարսեղյանը հանդես է եկել Երևանի «Արարատ» (1992-2002 թթ.), «Բանանց» (2003), «Կիլիկիա» (2004), Աբովյանի «Կոտայք» (2005), Կապանի «Գանձասար» (2006) թիմերում:

Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 2 հանդիպում, դարձել 1 գոլի հեղինակ:

Որպես մարզիչ աշխատել է Դիլիջանի «Ւմպուլս-2» (2010-2011 թթ.) և «Ուլիս» (2012-2014) թիմերում:  

Այլ նորություններ