ՆՈՒՅՆ ՄՐՑԱՎԱՅՐ, ՏԱՐԲԵՐ ԺԱՄԿԵՏՆԵՐ

10:25 - 30 Ապր, 2020

Սլովակիայի Բանսկա Բիստրիցայում նախատեսված  2021 թ․ Եվրոպայի երիտասարդական օլիմպիական ամառային 16-րդ փառատոնը կհետաձգվի։ Ոոշումը կայացվել է Տոկիոյի օլիմպիական խաղերի նոր ժամկետների մասին հայտարարությունից հետո։ 

Միջոցառումը նախատեսված էր  անցկացնել հուլիսի 25-31-ը, բայց այդ դեպքում այն համընկնելու էր օլիմպիական խաղերի հետ, որոնք տեղի կունենան հաջորդ տարվա հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։

Փառատոնի կազմկոմիտեի համոզմամբ այդ խաղերը  միանշանակ չեն կայանա նախատեսված ժամկետներում։ Արդեն սկսվել են քննարկումները Եվրոպայի օլիմպիական կոմիտեների ասոցիացայի, եվրոպական այն ֆեդերացիաների հետ , որոն  մարզաձևերը ընդգրկված են ծրագրում։ Այնտեղ ասվում է, որ փառատոնին կմասնակցեն 14-18 տարեկան մարզիկները, որոնք  կմրցեն տասը մարզաձևերում ՝ տրիաթլոն, լող, լողափնյա վոլեյբոլ, ձյուդո, բասկետբոլ, աթլետիկա, մարմնամարզություն, հանդբոլ, հեծանվասպորտ  և թենիս։

 

Այլ նորություններ