<< Տոկիո- 2020 >> -ի կազմկոմիտեն էներգիայի այլընտրանքային աղբուրներով կապահովի ամառային օլիմպիական և պարալիմպիկ խաղերը։ Նշվում է ջրածնի օգտագործման մասին։
Կազմակերպիչները հույս ունեն 100 տոկոսանոց էլեկտրաէներգիա ստանալ վերարտադրվող, արևային և այլ աղբյուրներից։
Ջրածնի օգտագործումից ստացված էներգիան պետք է դառնա խաղերի կարևոր բաղադրիչը:
Հինգ հարյուր էլեկտրոմեքենա օլիմպիական միջոցառման օրերին կաշխատի ջրածնային մարտկոցներով։ Այն կօգտագործվի ջահերի համար։
Ճապոնիայում արդեն կառուցված է << H2 Kusatsu Farm >> լիցքավորման կայանը, որն արտադրում է մաքուր ջրածին։
Կազմկոմիտեն նման միջոցառումների շնորհիվ նախատեսում է կրճատել ածխաթթու գազի արտանետումները։
Ավելի վաղ ներկայացվել էին վերամշակված ստվարաթղթից պատրաստած մահճակալներ , պայուսակներ և խոհանոցային պարագաներ։