<< Ազգերի գավաթ >> շախմատի առցանց միջազգային մրցաշարի հաղթող է դարձել Չինաստանի հավաքականը։ Եզրափակիչ մրցամարտը ԱՄՆ-ի թիմի հետ ավարտվել է 2:2 հաշվով։ Լրացուցիչ գործակիցների շնորհիվ առաջինը ճանաչվել են չինացիները։
Եվրոպայի հավաքականը, որի կազմում հանդես էր գալիս Լեւոն Արոնյանը, զբաղեցրել է երրորդ տեղը։