ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ԽԱԽՏՎՈՒՄ Է

16:39 - 13 Մայ, 2020

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան / ՖԻՖԱ /  չի ընտրի տարվա լավագույններին և չի անցկացնի մրցանակաբաշխություն:

Հանդիսավոր արարողությունը նախատեսված էր սեպտեմբերին՝ Միլանում, սակայն այն չի կայանա կորոնավիրուսի համավարակի պատճառով: The Best FIFA Football Awards  մրցանակներով  պարգևատրվում էին լավագույն կին և տղամարդ  ֆուտբոլիստները, կանանց և տղամարդկանց թիմերի լավագույն  մարզիչները, լավագույն դարպասապահները, լավագույն գոլի հեղինակը և այլն:

ՖԻՖԱ –ի   70-րդ  կոնգրեսը , որը նշանակված էր հունիսի 5 –ին,  տեղի կունենա ավելի ուշ՝  սեպտեմբերի 18-ին /  առցանց եղանակով /։

 

Այլ նորություններ