Արևելյան Եվրոպայի երկրների վոլեյբոլի ասոցիացիան կազմել է 2020 թ․ լողափնյա վոլեյբոլի մրցաշարերի օրացույցը:
Օլիմպիական վարկանիշային կարգավիճակ ունեցող կանանց մրցաշարերից մեկը կկայանա Երևանում՝ ընթացիկ տարվա օգոստոսի 28- 30-ը։
Կանանց և տղամարդկանց նման մրցաշարեր նախատեսված են հուլիսին՝ Պյառնուում , օգոստոսին ՝ Սանկտ Պետերբուրգում և սեպտեմբերին՝ Բաթումում ։
Իհարկե , իրավիճակի հետ կապված , կարող են փոփոխություններ տեղի ունենալ մրցումների ժամանակացույցում։