Միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ / հետազոտությունը ցույց է տվել, որ COVID-19 համաճարակի ընթացքում մարզիկների համար ամենամեծ մարտահրավերներն են եղել հոգեկան առողջության և մարզավիճակի կառավարումը։
Հարցումն անցկացվել է ութ լեզուներով, որին մասնակցել են ավելի քան 135 երկրների 4000 մարզիկներ: Արդյունքները ցույց են տվել որ սահմանափակումների պատճառով հարցվածների 50 տոկոսը դժվարությունների է հանդիպել արդյունավետ մարզումների պարագայում։ Ամենաբարդը` բարոյակամային որակները, մարզավիճակի կառավարման և սննդակարգի պահպանման խնդիրներն են եղել :
ՄՕԿ-ի հրապարակած փաստաթղթում ասված է, որ շատերը երկար ժամանակ չմարզվելու պատճառով ունեցել են ընկճախտի և անհանգստության ախտանիշներ։ Իրավիճակը սրել է Տոկիոյի օլիմպիական խաղերը հետաձգելու փաստը։