ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

11:17 - 23 Մայ, 2022

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ տեղի ունեցավ Եվրոպայի բռնցքամարտի հերթական ՝ 44 –րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին նաև ՀԱՕԿ –ի նախագահ Գագիկ Ծառուկյանը և գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: 

Ողջույնի  խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ելույթ ունեցան նաև բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովը, Եվրոպայի կոնֆեդերացիայի ղեկավար Իոաննիս Ֆիլիպատոսը, մարզաձևի հայկական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Մրցաշարի բացումը հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:

Մարզիկների անունից երդման խոսք ասաց Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի մեդալակիր, առաջնության մասնակից, գյումրեցի Հովհաննես Բաչկովը:

Միջոցառմանը հայտավորված է 39 երկրի շուրջ 200 մարզիկ:

Կայացել է վիճակահանությունը: Այսօր տեղի կունենա 12 մենամարտ:Հայաստանից ռինգ կելնի 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը: Նրա մրցակիցն է լեհ Բարտոշ Գոլեբիվսկին:  

Ներկայացնենք մեր մյուս բռնցքամարտիկների առաջին մրցակիցներին.

48 կգ քաշային կարգ

Բարեղամ Հարությունյան - Սախիլ Ալահվերդով (Վրաստան)

51 կգ

Արթուր Հովհաննիսյան - Աթիլլա Բերնաթ (Հունգարիա) - Մոլինա Սալվադոր (Իսպանիա) զույգի հաղթողի հետ

54 կգ

Ջանիկ Սահակյան - Ելմիր Նաբիև (Ուկրաինա)

57 կգ

Արթուր Բազեյան - Ալեն Ռահիմիչ (Բոսնիա - Հերցեգովինա) - Բաթուհան Չիֆթչի (Թուրքիա ) զույգի հաղթողի հետ

60 կգ

Կարեն Տոնականյան - Ռոլանդ Վերես (Հունգարիա)

63.5 կգ

Հովհաննես Բաչկով - Ջոզեֆ Թայերս (Անգլիա) - Բրենդան Մաք-Քարթի (Իռլանդիա) զույգի հաղթողի հետ

67 կգ

Գուրգեն Մադոյան - Կարլ Բենիամին Էրիկսոն (Ֆինլանդիա)

71 կգ

Նարեկ Զախարյան - Թեքեքս Միքալ (Սլովակիա)

80 կգ

Համբարձում Հակոբյան - Քոսիան Դմիտրի (Մոլդովա)

86 կգ

Ռաֆայել Հովհաննիսյան - Ստեֆանով Դիմիտրով Կրիստիան (Բուլղարիա)

92 կգ

Նարեկ Մանասյան - Միխալեկ Դավիդ (Սլովակիա)

+92 կգ

Դավիթ Չալոյան – Յուրայ Սոլիդա (Բոսնիա և Հերցեգովինա) - Ալգիրդաս Բանիուլիս (Լիվտա) զույգի հաղթողի հետ:

Կիսաեզրափակիչ փուլը  տեղի կունենա մայիսի 27-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի  30-ին: 

Մրցանակային հիմնադրամը 260 հազար ԱՄՆ դոլար է:

 

 

 

Այլ նորություններ