Լոզանում հունվարին անցկացված ձմեռային պատանեկան երրորդ օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է ֆինանսական հաշվետվություն և խոսել կառույցների ժառանգության մասին:
Խաղերի կազմկոմիտեի բյուջեն կազմել է շուրջ 51,1 միլիոն դոլար: Ներդրումները կատարել են Լոզանի կառավարությունը, ՄՕԿ –ը և Շվեյցարիայի ԱՕԿ –ը։
Գործընկերների պայմանագրերից, տոմսերի և հուշանվերների վաճառքից գոյացել է ևս 4,35 միլիոն դոլար: Այսպիսով, ծախսվել է շուրջ 50,7 միլիոն, իսկ շահույթը գերազանցել է 422 հազար դոլարը:
Ընդհանուր առմամբ 640,000 մարդ է մասնակցել միջոցառմանը: 355 000-ը ներկա է գտնվել մրցումներին: Երկրպագուներին հատկապես հետաքրքրել է Լոզանում և Սանկտ Մորիցում անցկացված << Lausanne en Jeux! >> մշակութային փառատոնը։ Ինչ վերաբերում է պատանեկան օլիմպիական խաղերի ժառանգությանը, ապա դա առաջին հերթին Լոզանում գտնվող << Vortex >> բնակելի համալիրն է, որտեղ մրցումների օրերին բնակվել են երիտասարդ օլիմպիականները: Այժմ այնտեղ ապրում են տեղի համալսարանների ուսանողները։