
Կիպրոսի Պաֆոս քաղաքում ապրիլի 15 -16-ին տեղի է ունեցել Եվրոպական Միության (ԵՄ) սպորտային ֆորումը:
Տեսաուղերձով հանդես է եկել ՄՕԿ-ի նախագահ Քիրստի Քովենթրին: Նա ընդգծել է սպորտի եզակի դերը մարդկանց միավորելու գործում՝ աճող համաշխարհային հակամարտության ժամանակաշրջանում:
Նախագահը կոչ է արել ԵՄ-ին և դրա անդամ պետություններին, հարգել սպորտի ինքնավարությունը, աջակցել ՄՕԿ-ի և օլիմպիական խաղերի քաղաքական չեզոքությանը: Սպորտի միավորող ուժը կարող է իրականություն դառնալ, եթե այն պաշտպանված լինի քաղաքական միջամտությունից, եթե սպորտը պահպանենք խիստ չեզոք դաշտում:
Բանախոսը նաև դիմել է եվրոպացի առաջնորդներին. «Ես կոչ եմ անում ԵՄ-ին և դրա անդամ պետություններին պահպանել այս սկզբունքները, որոնք այնքան հաճախ ենք ճանաչել. հարգել սպորտի ինքնավարությունը, աջակցել ՄՕԿ-ի և օիմպիական խաղերի քաղաքական չեզոքությանը: Միայն այդ դեպքում սպորտի ուժը կարող է իսկապես բացահայտվել: Եթե հավատարիմ մնանք մեզ միավորող սկզբունքներին և արժեքներին, ապա կասկած չունեմ, որ սպորտը կարող է շարունակել իր դերը խաղալ մեր հասարակությունում, և որ օլիմպիական խաղերը կարող են շարունակել հույսի փարոս լինել բոլորիս համար»։