ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ

11:21 - 08 Հուլ, 2020

Լողի միջազգային ֆեդերացիան  / FINA /  նպատակ ունի 2024թ․  Փարիզում անցկացվելիք  օլիմպիական  խաղերի ջրային մարզաձևերի ծրագրում   էական փոփոխություններ կատարել։

FINA- ի առաջնահերթությունները ներկայացված են  2018-21 թթ․  ռազմավարական ծրագրում: 

FINA- ն ձգտում է գենդերային հավասարության հասնել ջրագնդակի  մրցումներում։ Տոկիոյում  մրցելու են տղամարդկանց տասներկու և կանանց տասը թիմեր: Ցանկություն կա  օլիմպիական ծրագրում ավելացնել նաև  50 մ տարածության թիկնալող, բատերֆլայ և բրաս լողաոճերը ՝ երկու սեռերի համար: 

<< Ռիո- 2016 >> - ի համեմատ Տոկիոյի խաղերում 306 մրցաձևերը կդառնան 339 –ը։ Ընդլայնումը անհավանական է թվում, քանզի կորոնավիրուսի պատճառով սպորտը հայտնվել է ճգնաժամում։

<< Փարիզ – 2024 >> խաղերի մասնակիցների  և մարզաձևերի քանակը   կհաստատվի դեկտեմբեր ամսին։

Այլ նորություններ