Տեղի է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը։ Հայտարարվել է, որ հավատարիմ մնալով օլիմպիական գաղափարներին, Տոկիոյի օլիմպիական և պարալիմպիկ խաղերի մեկնարկից և ավարտից յոթական օր առաջ և հետո պետք է հրադադար տիրի աշխարհում / հուլիսի 16 –ից մինչև սեպտեմբերի 12 –ը /։
Օլիմպիական հրադադարի մասին նոր ժամկետները բացատրվում են խաղերի մեկամյա հետաձգմամբ։
ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախն ասել է, որ աշխարհի 206 երկրների ԱՕԿ – ների աջակցության շնորհիվ ընդգծվում է օլիմպիական խաղերի միավորող ուժը, որը բովանդակում է համայն մարդկության միասնության տոնը։ Բոլոր մարզիկներն ունեն միևնույն իրավունքները և առանց խտրության հարգում են միմյանց: Այս որոշումը հաստատում է, որ գալիք մարզահանդեսը լույս է սփռելու մութ թունելի վերջում, որով մեր օրերում անցնում է մարդկությունը։
Մրցաշարերի ընթացքում զինադադարի կնքման ավանդույթը ծնվել է Հին Հունաստանում մ.թ.ա. VIII դարում: Դա հնարավորություն է ընձեռել մարզիկներին, որ նրանք մրցումների մեկնեն ու տուն վերադառնան ապահով։
Օլիմպիական զինադադար հաստատելու մասին կոչը ՄՕԿ –ը հայտարարել է 1992թ․։ Մեկ տարի անց այդ նախաձեռնությանը աջակցել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան՝ 48 / 11 բանաձևով։ Այդ ժամանակից սկսած, ձմեռային և ամառային խաղերից առաջ, կազմակերպիչ երկրները հայտարարում են բանաձևի իրենց տեքստը։ Բայց վերնագիրն անփոփոխ է․ << Հավատարիմ մնալով օլիմպիական գաղափարներին, սպորտի միջոցով աշխարհում հաստատել խաղաղություն, բարեկեցություն, համերաշխություն >>։
Հիշեցնենք, որ << Տոկիո – 2020 >> -ը նախատեսված է անցկացնել 2021թ․ հուլիսի 23 – ից օգոստոսի 8 –ը , իսկ պարալիմպիկը ՝ օգոստոսի 24 –ից սեպտեմբերի 5 –ը։