Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից մարզիկ - մարզուհիներից մոտ 2,9 հազար դոպինգ թեստ կվերցվի / կեսը՝ արտամրցումային պայմաններում /: Դրանք կփորձարկվեն Պեկինի լաբորատորիայում: Այն ունի համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հավաստագիր: Բոլոր նմուշները կպահպանվեն տասը տարի։
Առաջին անգամ լիովին կօգտագործվի չոր արյան փորձարկման ընթացակարգը: Հավաքված կենսանյութը կտեղադրվի հատուկ թղթի վրա, որից հետո այն կչորանա։ Այս մեթոդը նոր հնարավորություններ է ընձեռում արգելված նյութերի հայտնաբերման համար, այն ավելի հեշտ է պահել և տեղափոխել, քան հեղուկ արյունը:
Ստուգման նշած ձևաչափը կթեթևացնի դոպինգ հսկողության աշխատակիցների գործը և ունի մի շարք այլ առավելություններ: