ԿՐԿԻՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ

11:00 - 04 Օգո, 2020

Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիան համաճարակի մտահոգությամբ կքննարկի Բուլղարիայի Սոֆիայում  կայանալիք  պատանիների աշխարհի  առաջնության կարգավիճակի հարցը։

ֆեդերացիայի նախագահ Չո Չուգն Վոնը, ազգային ասոցիացիաներին  նամակով  տեղեկացրել է, որ առաջիկայում խնդրի առթիվ կգումարվի  խորհրդի նիստ։  

Սոֆիան միջոցառման մասնակիցներին պետք է հյուրընկալեր առաջիկա  հոկտեմբերի 14-18-ը: Կանադայի ֆեդերացիան արդեն տեղեկացրել է, որ  COVID-19- ի պատճառով իրենք մարզիկներ չեն գործուղի, իսկ  Բուլղարիան երկշաբաթյա կարանտին է  պահանջում  երկիր ժամանողների համար: Այն թիմերը,որոնք կորոշեն մասնակցել առաջնությանը , մրցավայր պետք է ժամանեն սեպտեմբերի 30 –ից ոչ ուշ։

Այլ նորություններ