ԱՎԱՐՏՎԵՑ ՁՄԵՌԱՅԻՆ ՄՐՑԱՇՐՋԱՆԸ

10:27 - 04 Մար, 2024

Գլազգոյի մարզասրահում անցկացվեց աթլետիկայի աշխարհի ձմեռային առաջնությունը: Մարզական այդ խոշոր իրադարձությանը մասնակցեց նաև մեր Երվանդ Մկրտչյանը:

Գյումրեցի նշանավոր վազորդը 1500 մ. տարածությունն անցավ 3:42.45 ժամանակում և 32 մրցակիցների պայքարում գրավեց 11 –րդ տեղը: Այդ արդյունքը  վարկանիշային որոշակի միավորներ տվեց մեր միջնավազորդին:

Ձմեռային մրցաշրջանը արդեն մնաց ետևում: Առաջիկայում կանցկացվի ՀՀ աթլետիկայի առաջնությունը, որը տեղի կունենա Արտաշատում:  

Այլ նորություններ