<< Տոկիո 2020 >> -ի կազմկոմիտեն սեպտեմբերի 1-ին, աշնան առաջին օրը, Ճապոնիայի մարզական թանգարանում ցուցադրեց օլիմպիական կրակը, որին այցելուները կարող են տեսնել մինչև նոյեմբերի 1-ը: Ջահի փոխանցավազքը կմեկնարկի հաջորդ տարի, որը կանցնի ՝ << Հույսը լուսավորում է մեր ուղին >> նշանաբանով։
Կազմկոմիտեի նախագահ Մորի Յոշիրոն ասել է, որ օլիմպիական կրակի մուտքը Ճապոնիա մեծ ուշադրության արժանացավ։ Թեև այն այն լի էր նաև դրամատիզմով, սակայն կրակի ցուցադրությունը հանդիսանում է խաղերի խրախուսման ու հաջողության լիակատար խորհրդանիշ։