ՀԵՏԱՁԳՎՈՒՄ ԵՆ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿՈՎ

11:47 - 03 Սեպ, 2020

Թաեքվոնդոյի եվրոպական միությունը  / WTE /  հայտնել է, որ համավարակի պատճառով շարունակաբար  հետաձգվում են օլիմպիական վարկանիշային մրցաշարերը։ Ծրագրով նախատեսված էր առաջին ընտրականը կայացնել  Միլանում ՝ ապրիլի 17-19-ը։ Նման փաստ կրկնվեց  ևս երկու անգամ:

Մարզաձևի  միջազգային ֆեդերացիայի  / WTF / նախագահ Չունգվոն Չոն հույս ուներ, որ աշխարհամասային  ընտրական մրցումները կանցկացվեն մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Մինչև կորոնավիրուսի ի հայտ գալը Աֆրիկայում, Օվկիանիայում և Ամերիկայում  օլիմպիական որակավորման միջոցառումներն  անցկացվել են։ Իսկ ահա  Ասիայում  և Եվրոպայում մրցաշարերը հետաձգվել են  անորոշ ժամանակով: 

Այլ նորություններ