Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) գործկոմը չեղարկել է կազմակերպության նոր ղեկավարության ընտրությունը, որը պետք է անցկացվեր Տաշքենդում, դեկտեմբերի 20- 21-ին ։
Ֆեդերացիայի գործկոմի անդամ Մաքսիմ Ագապիտովը ՏԱՍՍ գործակալությանն ասել է, որ նման որոշման հիմք է հանդիսացել IWF-ի նոր սահմանադրության կանոնների ու պահանջների խախտումը։
- IWF-ի ընտրությունները մեծ իրադարձություն են համաշխարհային ծանրամարտի համար: Մարզաձևը ավելի քան 20 տարի գտնվում է կոռումպացված պաշտոնյաների ճիրաններում: Նախկին նախագահ Թամաշ Այանը ստեղծել է դոպինգի տարածումը կառավարող համակարգ։ Չնայած կառույցը մաքրելու IWF-ի գործադրած բոլոր ջանքերին, Այանի կողմնակիցները դեռ փորձում են վերահսկել ընտրությունները, - ասել է Ագապիտովը ։