
Ըմբշամարտի միավորված աշխարհը (UWW) պաշտոնապես հայտնել է միջազգային կանոնների փոփոխությունների մասին: Դրանք ուժի մեջ կմտնեն 2026թ. հունվարի 1-ից։
Փոփոխությունները հաստատել են UWW-ի տեխնիկական և մրցավարական հանձնաժողովները: Նպատակ կա հստակեցնել դիտարկումները, ձևակերպումները և մրցավարական արդարությունը մրցումներում։
Հիմնական որոշումն այն է, որ քաշային կարգերը մնացել են անփոփոխ: Բացի այդ, հստակեցվել են հավասար հաշվով մենամարտերում հաղթողի որոշման չափանիշները։
Զգալի փոփոխություններ են կատարվել գորգից դուրս գալու համար միավորների հաշվարկում: Նախկինում, եթե պաշտպանվող ըմբիշը կանգնած դիրքում դուրս էր գալիս պաշտպանական գոտուց, մրցակցին շնորհվում էր մեկ միավոր։ Սակայն ծնկած դիրքում գորգից դուրս գալու պարագայում միավոր չէր հաշվվում, ինչից հաճախ օգտվում էին մարզիկները։
Այժմ, եթե պաշտպանվող ըմբիշը ծնկած դիրքում դուրս է գալիս պաշտպանական գոտուց, դա նույնպես կհամարվի գորգից դուրս վիճակ և հարձակվող ըմբիշին կշնորհվի մեկ միավոր։
Մինչև 15 և մինչև 17 տարեկանների ու վետերանների մրցումներում կկատարվեն աննշան փոփոխություններ, ինչպիսին է, օրինակ, պասիվության մասին հայտարարությունը՝ առանց բանավոր նախազգուշացման: