ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԵՎ ԿԼՈՒԺ – ՆԱՊՈԿԱՅՈՒՄ

11:30 - 11 Սեպ, 2020

ՀՀ աթլետիկայի  պատվիրակությունը  այսօր լուսադեմին  Երևան - Մինսկ- Ստամբուլ երթուղով մեկնեց Թուրքիա։ Ստամբուլում սեպտեմբերի 12 – 13 –ին կանցկացվի  Բալկանյան երկրների մինչև 20 տարեկանների  առաջնությունը։

Հայաստանի թիմը բաղկացած է յոթ մարզիկից։ Նրանք ասպարեզ կելնեն մարզիչներ, երևանցի Էրիկ Նուրիջանյանի և կապանցի Արտյոմ Պողոսյանի ղեկավարությամբ։ Մեր աթլետները հանդես կգան հեռացատկ, եռացատկ, վազք և արգելավազք մրցաձևերում։

Սեպտեմբերի 19-20- ը  Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում  կանցկացվի Բալկանյան երկրների մեծահասակների  առաջնությունը: Մեր երկրի 12 աթլետներին մրցավայր կուղեկցեն երեք մարզիչներ։

 

Այլ նորություններ