Նորվեգիայի Ստավանգերում ավարտված Altibox Norway Chess մրցաշարի վերջին՝ 10-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին, որը , ի դեպ , դեռևս նախավերջին տուրում իր համար ապահովել էր առաջին տեղը:
Լևոն Արոնյանը 17, 5 միավորով գրավեց երրորդ տեղը: Երկրորդը ճանաչվեց իրանցի 17-ամյա Ալիռեզա Ֆիրուջան: