«Ճանապարհ դեպի Մինսկ». Ֆերդինանդ Կարապետյան

16:19 - 12 Հուն, 2019

ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում ենք հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի 8-րդ հերոսը ձյուդոիստ  Ֆերդինանդ Կարապետյանն է։

Ֆերդինանդ Կարապետյան

Մարզաձեւը։ Ձյուդո

Ծնվել է։ 19/12/1992

Ծննդավայրը։ Վարդենիս

Եվրոպական խաղերին մասնակցությունը։ Առաջին անգամ

Ամենացավալի պարտությունը։ 2017 թվականի աշխարհի առաջնությունում պարտությունը

Ամենակարեւոր հաղթանակը։ 2018 թվականին Եվրոպայի չեմպիոնությունը

Եվրոպական խաղերում

«Տարբերություն չկա սա Եվրոպական խաղեր է, թե  այլ մրցաշար՝ ես մասնակցում եմ միայն հաղթանակի համար: Ցանկացածին մասնակցելիս մի նպատակ ունեմ՝ ոսկե մեդալը: Ես պարտվել չեմ սիրում՝ ինձ համար աղետ է»։

Եվրոպական խաղերում ձյուդոյի մրցումային օրերը հունիսի 22-25-ն են:

Այլ նորություններ