ՀՀ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

11:24 - 23 Հոկ, 2020

ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը հայտնոմ է ․ << Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի առաջնության 2-րդ տուրի «Էրեբունի»-«Կիլիկիա» հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 92 ։  82 հաշվով:

«Կիլիկիան» հաղթեց միայն չորրորդ քառորդում, իսկ նախորդ երեքում քառորդներում առավելությունը «Էրեբունիինն» էր:

Խաղում ամենաարդյունավետը Ջորդան Թեյլորն էր՝ վաստակած 35 միավորով: Նա 13 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 7 արդյունավետ փոխանցում:

Նոր մրցաշրջանում «Էրեբունին» տոնեց առաջին հաղթանակը, իսկ «Կիլիկիան» դեռ հաղթանակ չունի:

 VBET Հայաստանի կանանց  առաջնությունում  «Հատիս»-ը հյուրընկալվելիս  վստահ հաղթանակ տարավ /  69 ։ 43 /  «Էրեբունի» ակումբի նկատմամբ։

 Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Լուսինե Սեդրակյանը / Էրեբունի , 23 միավոր / >>։

 

Այլ նորություններ