ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿԻՊՐՈՍՈՒՄ

11:20 - 04 Նոյ, 2020

ՀՖՖ –ն հայտնում է , որ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի վերջին տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում: Հանդիպման սկիզբը՝ տեղական ժամանակով 19:00-ին  / Երևանի ժամանակով՝ 21:00 /:

Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021 թ. առաջնության ընտրական փուլի վերջին տուրերի՝ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ հանդիպումները նույնպես կկայանան Կիպրոսում՝ Լառնակա քաղաքի << Անտոնիս Պապադոպուլոս >> մարզադաշտում: 

Հայաստան-Շվեդիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 13-ին՝ տեղական ժամանակով 17:00-ին / Երևանի ժամանակով՝ 19:00-ին /, իսկ Հայաստան-Իսլանդիա հանդիպումը՝ նոյեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 18:30-ին / Երևանի ժամանակով՝ 20:30-ին /:

Այլ նորություններ